Քաղաքական 10:21 26/10/2016 Հայաստան

«Վիկիլիքսը» բացահայտել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ. Սասունյան

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից:

Հարյուրավոր նամակների արտահոսքից առանձնացնեմ միայն մի քանիսը, որոնք վերաբերում են Հայաստանին կամ Թուրքիային.

1)    2015 թ. ապրիլի 19-ին, Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, էլեկտրոնային նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի կես տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար Ջոն Պոդեստային՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք հանդես են գալու հայտարարությամբ Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սալիվանը նաև ցանկացել է իմանալ, թե Քլինթոնը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, ինչպես դա արեց ութ տարի առաջ սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ, թե՞ կխուսափի այդ եզրույթից, ինչպես դա արեց որպես պետքարտուղար: Սալիվանը նշել է, որ «Սպիտակ տունը մինչև հիմա փութաջանորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրը» և, հավանաբար, կշարունակի այդպես վարվել»: Սալիվանը հետաքրքրվել է, թե արդյոք Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբը պետք է ակտիվորեն հանդես գա հայտարարությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թե սպասի մինչև «Հայկական կազմակերպությունները» խնդրեն այդ մասին: Սալիվանն ավարտել է իր նամակը՝ ընդունելով, որ Հայոց ցեղասպանության հարցը «խիստ կարևոր է ամերիկահայերի համար»: Ժամեր անց, Պոդեստան առաջարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը ընդգրկել ցեղասպանության մասին հայտարարության մեջ, որը վերջին հաշվով, Քլինթոնի նախընտրական շտաբը որոշել է չհրապարակել...

2)    Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Իսմայիլ Չոբանօղլուն, 2015թ. սեպտեմբերի 9-ին նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային՝ հարցնելով, թե արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է «քաղաքավարական այց կատարել տիկին Քլինթոնին» Նյու Յորքում, սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Տարօրինակ է, որ Չոբանօղլուն նշել է, որ նա սկզբում դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, սակայն իրեն պատասխանել են, որ տիկին Քլինթոնն այլևս պետքարտուղար չէ... Չոբանօղլուն գրել է Պոդեստային, որ Դավութօղլուն այս խնդրանքը կատարել է «պետքարտուղար Քլինթոնի հետ ունեցած իր վաղեմի բարեկամության լույսի ներքո, երբ նրանք երկուսն էլ գործընկերներ էին որպես պետքարտուղար և արտգործնախարար»: Նույն օրը, Պոդեստան հայտնել է Չոբանօղլուն, որ տիկին Քլինթոնի  «ժամանակացույցը խիստ ծանրաբեռնված է, սակայն սա կլինի առաջնահերթ հանդիպումների շարքում, եթե ընդհանրապես հնարավոր լինի, իսկ նախընտրական շտաբի փոխնախագահ Հումա Աբեդինը կհետևի դրան»: Այնուհետև Պոդեստան հարցրել է Աբեդինին. «Ինչպե՞ս եք ցանկանում այն կարգավորել»: Վերջինս հաջորդ օրը պատասխանել է Չոբանօղլուն՝ տեղեկացնելով, որ Հիլարի Քլինթոնը «ուրախ կլինի հանդիպել վարչապետի հետ, սակայն մենք համոզված չենք, որ դա տեղի կունենա Նյու Յորքում Ձեր առաջարկած օրերին: Մենք Ձեզ տեղյակ կպահենք, հենց որ հստակեցնենք նրա ժամանակացույցը: Շուտով կապ կհաստատենք իրար հետ»: Հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպումը երբևէ տեղի ունեցավ:

3)    2010 թ. դեկտեմբերի 17-ին, Հումա Աբեդինը, որն այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, փոխանցել է նրան Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման լուրը, որը թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում պահանջել գերմանական ապահովագրական երեք ընկերություններից: Հետաքրքիր է և մտահոգիչ, որ Աբեդինը իր նամակի սկզբում նշել է, որ արտգործնախարար Դավութօղլուն անդրադարձել է այս դատական գործին Քլինթոնի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսային զրույցի ժամանակ: Հաջորդ օրը, պետքարտուղարության իրավախորհրդատու Հարոլդ Կոհը դատավճռի պատճենը ուղարկել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջեյք Սալիվանին և պետքարտուղարի գործադիր օգնական Ջո ՄաքՄանուսին՝ խնդրելով նրանց այս կարևոր փաստաթուղթը փոխանցել Քլինթոնին: Կոհը հավելել է՝ «քանի որ արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրը նրա հետ հեռախոսազրույցում նշել է այս մասին, ուստի ցանկանում ենք, որ սա հնարավորինս շուտ հասնի նրան»: Սալիվանը դատավճիռն ուղարկել է պետքարտուղար Քլինթոնին՝ «Հույժ կարևոր» նշումով: Իմ կարծիքով, սա Թուրքիայի արտգործնախարարի կողմից անօրինական և բացահայտ միջամտություն էր ամերիկյան դատական համակարգին՝ ձգտելով ստանալ պետքարտուղարի աջակցությունը՝ ճնշելու դատարանների վրա դատավճիռը բեկանելու հարցում... Հայտնի չէ, թե Քլինթոնը որևէ գործողություն ձեռնարկել է այս առումով, թե ոչ, սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հետագայում չեղյալ է համարել ավելի վաղ կայացրած որոշումը...

Եվ վերջապես, քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի 2016 թ. մարտի 17-ի էլեկտրոնային նամակում նշված են այն 39 անձանց անունները, որոնք համարվում էին Քլինթոնի փոխնախագահի հնարավոր թեկնածուները: Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին...


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը...
Աղբյուր` Panorama.am
08:33
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը:
Աղբյուր` Panorama.am
08:23
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝...
Աղբյուր` Panorama.am
08:16
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում
15:19 27/03/2024

Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}