Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Հարությունյանը գլխավորում են աղյուսակը
Տեղի են ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում երկրորդ ոչ-ոքին է խաղացել Արմենակ Եղիազարյանը. նրա մրցակիցն Արման Միքայելյանն էր: Ոչ-ոքի արդյունքով է ավարտվել նաև տուրի ամենաերկար պարտիան, որտեղ միմյանց դեմ մրցում էին Մանուել Պետրոսյանն ու Լևոն Բաբուջյանը: Պարտիայում կատարվել է 121 քայլ և չնայած այն հանգամանքին, որ պարտիայի ընթացքում երկու մրցակիցներն էլ ունեին հաղթելու հնարավորություններ, նրանցից և ոչ մեկին չի հաջողվել հասնել առավելության:
Այս տուրում երկրորդ հաղթանակներն են տոնել Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Հարությունյանը, ովքեր գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Հայկ Մարտիրոսյանի, Ռաֆայել Բակունցի և Նորայր Թորոսյանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ