Որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է
Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն: Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ձյունածածկ բնակավայրերը՝ լուսանկարներում
- Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում