Ֆուձի լեռն այս տարի ուշացումով պատվել է ձնով
Ճապոնիայի ամենաբարձր կետի՝ Ֆուձի լեռան լանջին նկատվել է ձյուն, որը տեղացել է այս տարի առաջին անգամ: Այդ մասին հայտնել է Կոֆուի օդերևութաբանական աստղադիտարանի ներկայացուցիչը, գրում է doramakun.ru կայքը:
Ըստ կայքի՝ նման երևույթ 1956 թվականից հետո առաջին անգամ է գրանցվում:
Աստղադիտարանի ներկայացուցիչը հայտնել է, որ ձյունն այս տարի սկսվել է 26 օր ուշացումով: Ձյունը սկսվել է հոկտեմբերի 26-ին Ճապոնիայի ժամանակով առավոտյան 6:20-ին:
Ներկայացուցչի խոսքերով՝ Ֆուձի լեռան գագաթին օդի ջերմաստիճանը առավոտյան 7-ի դրությամբ հասել է 7,1 աստճիանի՝ ըստ Ցելսուսի:
Կենդանի Ֆուձի-սանը կարող եք դիտել տեսանյութով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան