«Սասնա ծռեր» հիմնադրամը բարեգործական համերգ է կազմակերպում
« «Սասնա ծռեր» հիմնադրամը հոկտեմբերի 29-ին Խուլ ու համրերի միավորման մշակույթի տանը կկազմակերպի համերգ, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Սասնա ծռեր» խմբի բանտարկված անդամների անապահով ընտանիքներին»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց երգահան Եղիշե Պետրոսյանը:
«Բարեգործական համերգին ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, «Խազեր» անսամբլը: Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի իմ հեղինակած երգը՝ նվիրված «հաց բերողին»»,-հայտնեց երգահանը:
Հանդիպմանը ներկա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանի խոսքով` ներկա պահին հիմնադրամի հաշվին այնքան գումար է, որ կբավականացնի միայն հարկային պարտավորությունների կատարմանը, մինչդեռ հիմնադրամը ցանկանում է աջակցել նաև խմբի այն անդամներին, որոնց դատարանը գրավի դիմաց որոշում է կայացրել ազատ արձակել:
«Ընտանիքները նշանակված մեկ մլն դրամ գրավը ի վիճակի չեն վճարել: Մինչ օրս հիմնադրամի միջոցով բաց է թողնվել խմբի անդամներից Մարտին Վարդանյանը: Դատարանը որոշում է կայացրել նաև գրավի դիմաց կարող է ազատ արձակել Սարո Այվազյանին»,-տեղեկացրեց Կյուրեղյանը:
Նա նաև հավելեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից 66-ը այժմ գտնվում են անազատության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները