Ժոզե Մոուրինյո. «Ւմ սիրտը միշտ պատկանում է այն ակումբի երկրպագուներին, որտեղ աշխատում եմ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 1։0 հաշվով տոնած հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Մոուրինյոյի խոսքերով՝ ֆուտբոլիստները պարտավոր են նույն կերպ պատասխանել ֆանատներին։
«Մեր արդյունքները վատը չէին, սակայն դրանց հաջորդեցին խոշոր պարտությունները,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այս ակումբի պատմությունն արժանի չէ նման պարտությունների։ Երբ ես աշխատում եմ որևէ ակումբում, իմ սիրտը պատկանում է հենց այդ ակումբի երկրպագուներին։
Բանն այն է, որ ես երբեք այսպիսի մարդիկ չեմ ունեցել։ Մենք պարտվում էինք 0։4 հաշվով, իսկ նրանք շարունակում էին աջակցել։
Այսօր մարզադաշտն այնպես աջակցեց «Մանչեսթեր Յունայթեդին», որ տպավորություն ստեղծվեց, որ երկրպագուների համար ակումբի հանդեպ սերը բարձր է խոշոր պարտություններից ու 3 անհաջող մրցաշրջանից։ Մենք պետք է երկրպագուներին նույն կերպ պատասխանենք»։