ՌԴ ԱԳՆ. ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ պետք է պայմանավորվեն կողմերը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովամ: Ամենշաբաթյա ասուլիսը օնլայն հեռարձակում է RT-ն:
Զախարովան նման հայտարարություն է արել անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն, եթե կողմերը պայմանավորվեն:
«Այս բառակապակցության մեջ առանցքայինը «եթե կողմերը պայմանավորվեն»-ն է: Կողմերը պետք է պայմանավորվեն»,-ասել է Զախարովան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում