Հայի ձեռքով թշնամիների ծրագրեր իրականացվեցին. Մանվել Գրիգորյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
«Վազգեն Սարգսյանը մարդ էր, ով կարողացավ կանոնավոր բանակ ստեղծել, ինչն այդ տարիներին չհաջողվեց ոչ Ադրբեջանին, ոչ Վրաստանին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ինչ ծրագրիր նախատեսում էր Վազգեն Սարգսյանը, ինքն էլ առաջից գնում էր:
Հարցին, թե ի՞նչ կաներ այսօր Վ.Սարգսյանը, եթե կենդանի լիներ, գեներալ Մ.Գրիգորյանն ասաց. «Ինչ որ այսօր գնում է, այսպես էլ պետք է գնար, ով ուզում է լիներ, չլիներ: Բայց, համենայնդեպս, նա հույս էր շատ մարդկանց համար, հավատ էր»:
Մ. Գրիգորյանի խոսքով՝ այն, ինչ կատարվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, թշնամու ձեռքի գործն էր՝ Հայաստան պետությանը, Հայաստանի անկախությանը վնասելու համար:
«Հայի ձեռքով թշնամիների ծրագրեր իրականացվեցին հայ ժողովրդի հանդեպ: Ով արել է, հայ ազգի թշնամին է: Բոլոր գնդակահարված մարդիկ գիգանտ, լուրջ մարդիկ էին, երկրին լուրջ ծառայություն մատուցած պետական մարդիկ էին»,- ասաց նա:
Հարցին՝ այսինքն դրսի՞ց էր պատվիրված հոկտեմբերի 27-ը, Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Այո, դրսից էլ որոշ տեղերից բաներ գալիս էին: Դրանք դրսերում էին պատրաստվել»:
Հարակից հրապարակումներ`
- Դահլիճն առաջին պահին մտածեց, թե հումոր են անում. Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին
- Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար. Դեմիրճյան
- Հոկտեմբերի 27-ից պետք է դասեր քաղենք. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը