Արդյո՞ք մտավախություն չկա, որ բելառուսական կողմը կարող է տեղեկատվություն փոխանակել այլ երկրի. Պատգամավորը՝ փոխնախարարին
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկ ստացվել է բելառուսական կողմից 2012 թվականին: Հայաստանի և Բելառուսի կառավարությունների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարին,- Ազգային ժողովում համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանն ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարաի տեղակալ Արեգ Գալստյանը:
Ըստ նրա, համաձայնագիրը հնարավորություն կտա համագործակցել իրենց երկրների տարածքներում ատոմային էներգաբլոկների կառուցման, անվտանգ շահագործման և տեխնիկական ցուցանիշների բարելավման, ռադիոակտիվ թափոնների վերամշակման և պահպանման, ԱԷԿ-ների անվտանգության ապահովման նորմատիվ տեխնիկական փատաթղթերի մշակման հարցերում: Բացի այդ, փոխնախարարի ներկայացմամբ, հնարավոր կլինի համագործակցել միջուկային և ճառագայթային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության, բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի և տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, գիտության և տեխնիկայի բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների զարգացման, հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործմանը տեղեկացնելու հարցերում:
«Համաձայնագրով նախատեսվում է, որ երկու երկրի համագործակցությունն ուղղված կլինի ատոմային էներգիայի օգտագործմանը միայն խաղաղ նպատակներով»,- ասաց Ա.Գալստյանը՝ ընդգծելով, որ համագործակցության իրականացման ընթացքում երկու երկիրն առաջորդվելու են ՄԱԿ-ի 1968 թվականի Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի սկզբունքով:
«Կողմերը պարտավորվում են փոխանցվող սարքավորումները, նյութերը, երկակի նշանակության տեխնոլոգիաները չօգտագործել միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված գործունեությունում, չվերաարատահանել այդ առարկաները երրորդ երկրներ առանց մյուս կողմի գրավոր համաձայնության»,- ասաց փոխնախարարը:
Պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ բելառուսական կողմը կարող է տեղեկատվություն փոխանակել այլ երկրի, մասնավորապես Ադրբեջանին՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները:
Արեգ Գալստյանն ասաց, որ միջուկային էներգետիկայի մասով վտանգներ չի տեսնում, այնպիսի հարցեր լինեն, որ այդ ինֆորմացիան վերցնեն ու հետո օգտագործեն այլ նպատակների համար:
Պատգամավորի և փոխնախարարի հարցն ու պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը