Տեխնիկական բնույթի հարցերը կառավարությունը կընդունի առանց զեկուցման
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կառավարության նիստերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է, որ նիստի օրակարգում ընդգրկված որոշ որոշումներ կարող են նշված լինել՝ որպես առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցեր, եթե դրանցով առաջարկվող կարգավորումները կրում են տեխնիկական բնույթ:
Նրա խոսքերով՝ ցանկացած անգամ մեկ առարկության դեպքում հարցը կդառնա քննարկման առարկա: «Հակառակ պարագայում, կդրվի քվեարկության և դրանով հարցի էությունը կսպառվի»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին