Հովիկ Հայրապետյանը գլխավորում է առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
Տեղի են ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի երրորդ տուրի պարտիաները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում 3-րդ հաղթանակն է տոնել Հովիկ Հայրապետյանը. այս տուրում նրա մրցակիցն էր Կարեն Հովհաննիսյանը: Հայրապետյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
3-րդ տուրում երկրորդ հաղթանակներն են տոնել Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 2.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:
Երրորդ տուրը հաղթական էր նաև Արման Միքայելյանի և Նորայր Թորոսյանի համար: Մրցաշարում երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել Արմենակ Եղիազարյանը: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Դավիթ Քալաշյան -Արամ Հակոբյան պարտիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը