ՊԵԿ-ում քննարկվում է անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը։ Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել։
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատել են։ «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին և կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների և ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը։ Ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում»,-պատասխանել են ՊԵԿ-ից։ Կարելի է ենթադրել, որ այս խնդրի վերջնական պատասխանը տարեվերջին կամ եկող տարվա սկզբին նոր միայն կհստակեցվի։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ