Ովքե՞ր են Պրեմիեր լիգայի ամենադանդաղաշարժ ֆուտբոլիստները
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնվել է Պրեմիեր լիգայի ամենադանդաղաշարժ ֆուտբոլիստների եռյակում:
Ինչպես տեղեկացնում է «Sport-Express»-ը, իսպանացին մրցաշրջանի սկզբից մինչ այժմ եղած հանդիպումներում զարգացրել է 28,7 կմ/ժ արագություն: Նրանից ավելի դանդաղ են եղել միայն «Ստոկ Սիթիի» ֆուտբոլիստներ Պիտեր Կրաուչն ու Չարլի Ադամսը` համապատասխանաբար 28,5 և 26,72 կմ/ժ արդյունքով:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ամենաարագաշարժ ֆուտբոլիստը «Սաուտհեմփթոնի» հարձակվող Շեյն Լոնգն է` 35,31 կմ/ժ արդյունքով: