ՔԿՎ. 449 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր
ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալներ ևս ստացան նույնականացման քարտեր:
2015թ. հունվարի մեկից առ այսօր արդեն 449 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում