Դոմինիկա Ցիբուլկովա. «Ինձ թվում է՝ ամենալուրջ ճնշման պահերին ցուցադրում եմ իմ լավագույն խաղը»
Սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան WTA-ի ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում 6։3, 7։6 հաշվով ռումին թենիսիստուհի Սիմոնա Հալեպին պարտության մատնելուց հետո մեկնաբանել է այն, որ կիսաեզրափակիչ մտնելու հնարավորությունը պահպանելու համար, ինչը, ի դեպ, արդյունքում նրան հաջողվեց, պարտավոր էր հաղթել երկու սեթում։
«Սա շատ-շատ կարևոր հաղթանակ է։ Շատ կարևոր։ Ես շատ ուրախ եմ, որ հաղթել եմ, գոհ եմ իմ ցուցադրած խաղից։ Ինձ թվում է՝ ամենալուրջ ճնշման պահերին ցուցադրում եմ իմ լավագույն խաղը։ Հրաշալի է, որ երկու սեթում հաղթեցի Հալեպին՝ գիտակցելով, որ մրցաշարում պայքարը շարունակելու համար պարտավոր եմ դա անել։ Եվ դա երկրորդ սեթում միայն ավելացրեց իմ ուժերը։
Ես նույնիսկ չէի մտածում, թե ինչ է անում Սիմոնան։ Ոչ, երկրորդ սեթում մի քանի անգամ եղան պահեր, երբ չէի կարողանում հավատալ, թե ինչ է նա անում։ Գերազանց խաղարկումներ էի կազմակերպում, իսկ նա, միևնույն է, պայքարում էր։ Եղան իրավիճակներ, երբ պարզապես ցանկանում էի հեռանալ կորտից։ Դա անիրական է։
Բայց դա միայն ավելացրեց ուժերս։ Գիտեի, որ պարտվելու իրավունք չունեմ։ Ուստի կենտրոնացա այն մտքի վրա, թե հետո ինչ պետք է անեմ։ Շատ բարդ խաղ էր ֆիզիկական ու հոգեբանական տեսանկյուններից, բայց նաև բարձր մակարդակ ապահովեց»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան