Զագրեբում ադրբեջանցուն սաստել են
Զագրեբում ընթացող Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:
ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ, ՄԻՊ-ը շեշտել է, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից մարդու իրավունքների հարցերում Արցախը պետք է ընդգրկված լինի բոլոր քննարկումներում: Այս առումով, հատկապես ընդգծվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը և մասնակցության կարևորությունը:
Թաթոյանն առանձին առաջարկներ է ներկայացրել պլենար նիստի ընթացքում, որոնք արձանագրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից և նախատեսվել է դրանք քննարկել կազմակերպության 2017-2019 թվականների ռազմավարական ծրագրում:
ՀՀ ՄԻՊ-ի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել է քաղաքական բնույթի հայտարարություններ՝ իբր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» և ՄԱԿ-ի բանաձևերի մասին: Ա. Թաթոյանի արձագանքից հետո հանդիպումը վարողի՝ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարի կողմից Ադրբեջանի ներկայացուցչի վարքագիծն արժանացել է դիտողության՝ նշելով, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները: Արդյունքում՝ Ադրբեջանի ներկայացուցչի փաստարկներն աջակցության չեն արժանացել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ