Լիտվայում քարկոծել են սիրիացի անչափահասներին
Լիտվիայի Ռուկլա քաղաքում տեղացիները քարեր են նետել սիրիացի երկու անչափահասի վրա, որոնք դպրոցից տուն էին վերադառնում: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, տուժածները եղել են 14 տարեկան: Ոստիկանները փնտրում են նրանց վրա հարձակված երիտասարդներին:
Ըստ աղբյուրի, Ռուկլա քաղաքում տեղակայաված է փախստականների ճամաբարը, որտեղ ապրում է Մերձավոր Արևելքից եկած ավելի քան 130 մարդ:
Հոկտեմբերի 19-ին էլ նույն քաղաքում տեղացիները հարձակվել էին սիրիացի և իրաքցի կանանց վրա: Վերջիններս չէին տուժել: Այդ երկրի ԱԳ նախարարը տեղացիներին համբերության ու հարգանքի կոչ էր արել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ