«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Սեմեդոյի համար վճարել 40 մլն եվրո
«Բենֆիկայի» աջ պաշտպան Նելսոն Սեմեդոն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, մանկունիանցիները պատրաստ են պորտուգալական ակումբին 40 մլն եվրո առաջարկել Սեմեդոյի տրանսֆերի համար։
Մոուրինյոն երիտասարդ այդ ֆուտբոլիստի մեջ տեսնում է Մաթեո Դարմիանիի իդեալական փոխարինողին, ով, ամենայն հավանականությամբ, ձմռանը կհեռանա «ՄՅու»-ից։
Սպասվում է, որ անգլիացիներն արդեն ձմռանն առաջարկ կներկայացնեն «Բենֆիկային»։ Եթե տեղափոխությունը կայանա, ապա նոր թիմում պորտուգալացին պետք է հիմնական կազմում տեղի համար պայքարի Անտոնիո Վալենսիայի հետ։
«Կարմիր սատանաների» սկաուտները պաշտպանի խաղին հետևել են մի քանի ամսվա ընթացքում։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները ներկա են եղել նաև «Բենֆիկայի» վերջին հանդիպումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ