ՌԴ փոխվարչապետ. Պետք է ռոբոտացնել բանակը
Ապագայում պետք է արդիականացնել ռազմական արտադրանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ: Նրա կարծիքով, բանակի ռոբոտացման անհրաժեշտությունը ցույց տվեցին Սիրիայում ռազմական գործողությունները:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռոգոզինը նշել է, որ նոր համակարգերի ստեղծման շեմին իրենք օգտագործել են զենքի հսկայական պաշարներ:
«Հետագայում մենք չենք կարող առաջ շարժվել եղած զինուժով՝ օգտագործելով անցածի մնացորդները: Մեզ պետք է այլ զենք»,-ասել է նա:
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանն այս պահին չի կարող պաշտպանել իր սահմանները, քանի որ քիչ են զինվորներն ու սարքավորումները:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014-ին ՌԴ ՊՆ-ն ընդունել է համալիր ծրագիր Մինչև 2025 թվականը հեռանկարային ռազմական ռոբոտոտեխնիկայի ստեղծման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին