Սիմոնա Հալեպ. «Շատ էլ չեմ տխրել, թե ինչպես անցավ հանդիպումը»
Ռումին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը, ով Սինգապուրում ընթացող WTA-ի ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում 3։6, 6։7 հաշվով զիջել է սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային և կորցրել կիսաեզրափակիչ մտնելու հնարավորությունները, մեկնաբանել է իր պարտությունը։
«Մրցակիցս լավ խաղաց։ Նա թելադրում էր խաղի ընթացքը, ինձ մղել էր հետին գիծ։ Ես պետք է բազմակողմանի խաղայի, ավելի լավ, ստիպեի նրան վազել։ Ձգտեցի, բայց չստացվեց։ Հոգեպես պայքարեցի մինչև վերջ, ուստի շատ չեմ տխրել, թե ինչպես անցավ հանդիպումը։ Սակայն, իհարկե, դժգոհ եմ, որ պարտվեցի»,- Հալեպի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ