Նավթի համաշխարhային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,12%-ով՝ հասնելով 49,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,16%-ով՝ հասնելով բարելի համար 50,55 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ