Առողջություն 10:07 31/10/2016 Հայաստան

Հայաստանում մինչև 6 ամսական երեխաների միայն 45 տոկոսին է բացառապես կրծքի կաթ տրվել. հետազոտություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը վաղ հասակի երեխաների սնուցման 3 կանոն ունեն. բացառապես կրծքի կաթով կերակրել երեխային մինչև 6 ամիս, շարունակել կրծքով սնուցումը մինչև 2 տարի (եթե երեխան ուզում է), և հավելյալ սնունդ (ճաշեր, շիլաներ և այլն) տալ երեխային` 6 ամսականից սկսած:

Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում միայն կրծքի կաթը լիովին բավարարում է երեխայի սննդի և հեղուկի պահանջը, սակայն հետագայում նա կարիք ունի նաև այլ սննդի, այսպես կոչված «հավելյալ սննդի» և արդեն պատրաստ է այն ընդունելու:

Ի հակադրություն նրա, որ 6 ամսականից ցածր երեխաներին խորհուրդ է տրվում կերակրել բացառապես կրծքի կաթով՝ Հայաստանում մինչև 6 ամսական երեխաների միայն կեսին (45 տոկոս) է բացառապես կրծքի կաթ տրվել: Այս մասին նշված է «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16»-ում:

Ըստ հետազոտության, ի լրումն կրծքի կաթի՝ մինչև 6 ամսական երեխաների 12 տոկոսին տրվել է սովորական ջուր, 4 տոկոսին՝ ոչ կաթնային հեղուկներ, 5 տոկոսին՝ այլ կաթ, և 21 տոկոսին՝ հավելյալ սնունդ:

Հետազոտությունից նաև տեղեկանում ենք, որ մինչև 6 ամսական երեխաների մեկ երրորդը (33 տոկոս) կերակրվում է ծծակով շշից, որն իրականում խորհուրդ չի տրվում, քանի որ կա հիվանդության վտանգ երեխայի համար: 6-8 ամսական երեխաների 63 տոկոսին տրվել է հավելյալ սնունդ, 18-23 ամսական երեխաների 74 տոկոսին կրծքի կաթ չի արդեն տրվել:

Այդուհանդերձ, ինչպես հետազոտության արդյունքներն են ցույց տալիս, մեր երկրում  մինչև 6 ամսական երեխաներին բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը (ինչպես խորհուրդ է տալիս ՀՀ ԱՆ) նկատելիորեն բարելավել է՝ 2010 թ-ի 35 տոկոսից աճելով մինչ ներկայիս 45 տոկոսը: Նույն տարիքային խմբի այն երեխաների մասնաբաժինը, ում, ի լրումն կրծքի կաթի, տրվում է հավելյալ սնունդ, տատանվել է՝ 2005 թ-ին կազմելով 20 տոկոս, 2010 թ- ին՝ 17 տոկոս, և ներկայիս հետազոտության արդյունքներով այս ցուցանիշը կազմում է 21 տոկոս:

Նշենք, որ ըստ մասնագետների, կրծքով կերակրումն անմիջապես ծննդաբերությունից հետո օգնում է արգանդի կրճատմանը՝ հետևաբար նվազեցնելով մոր հետծննդաբերական արյան կորուստը: Մինչ 6 ամսականը երեխային որևէ այլ սնունդ կամ ջուր տալը, ի լրումն կրծքի կաթի, խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է խոչընդոտել կրծքով կերակրմանը և պատճառ դառնալ որևէ հիվանդության առաջացման: 6 ամսականից մեծ երեխաները նաև այլ սննդատեսակների և հեղուկների կարիք ունեն՝ կրծքի կաթի հետ համատեղ, վերջինս պետք է տրվի մինչ 2 տարեկանը (կամ մի փոքր ավելի երկար): Կրծքի կաթը էներգիայի, սպիտակուցների և սննուցիչների (վիտամին A, երկաթ) կարևոր աղբյուր է: Բավարար սնուցում ապահովելու համար՝ սնունդը պետք է բազմազան լինի՝ հում, եփված, տրորված բարջարեղեն, ձավարեղեն, բուսայուղ, միս, ձու, հավ, կաթնամթերք:

ՀԺԱՀ 2015-16-ի շրջանակներում հավաքագրվել են տեղեկություններ նաև նորածինների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ: Տեղեկությունները հավաքագրվել են բոլոր այն երեխաների համար, ովքեր ծնվել են հետազոտությանը նախորդող 2 տարիների ընթացքում:

Հետազոտության համաձայն՝ նվազագույն ընդունելի սննդակարգի ցուցանիշն օգտագործվում է գնահատելու համար 6-23 ամսական այն երեխաների մասնաբաժինը, ովքեր համապատասխանում են նորածինների և վաղ տարիքի երեխաների սնուցման նվազագույն ստանդարտներին: Մասնավորապես, 6-23 ամսական երեխաները, ովքեր ունեն նվազագույն ընդունելի սննդակարգ, պետք է համապատասխանեն նորածինների և վաղ տարիքի երեխաների սնուցման հետևյալ երեք չափանիշներին.

1. Կերակրվի կրծքի կաթով կամ ոչ, երկու կամ ավելի անգամ տրվի կաթնախառնուրդ, թարմ, տնական, գործարանային արտադրության կամ փոշի կաթ, կամ յոգուրտ:

2. Կերակրվի հետևյալ խմբերից չորսի կամ ավելիի մեջ ներառված սննդատեսակներով՝ ա. կաթնախառնուրդ, կաթ (ոչ կրծքի), պանիր, յոգուրտ կամ այլ կաթնամթերք, բ. ձավարեղենից, արմատներից, պալարներից պատրաստված սնունդ՝ ներառյալ շիլա, և ձավարեղենից մանկական հավելյալ սնունդ; գ. վիտամին A-ով հարուստ մրգեր և բանջարեղեն; դ. այլ մրգեր և բանջարեղեն; ե. ձու, զ. միս, թռչնամիս, ձուկ, խեցգետին (և ներքին օրգանների մսամթերք), է. ընդեղեն և ընկուզեղեն:

3. Կերակրվի օրվա ընթացքում խորհուրդ տրվող նվազագույն անգամներ՝ համաձայն տարիքի և կրծքով կերակրման կարգավիճակի. ա. Կրծքով կերակրվող երեխաներ. 6-8 ամսական երեխաներին օրվա ընթացքում նվազագույնը երկու անգամ պետք է տրվի կոշտ և կիսակոշտ սնունդ, իսկ 9-23 ամսական երեխաներին՝ օրական նվազագույնը երեք անգամ: բ. Կրծքով չկերակրվող երեխաներ. 6-23 ամսական երեխաներին օրվա ընթացքում նվազագույնը 4 անգամ պետք է տրվի կոշտ և կիսակոշտ սնունդ կամ կաթ (ոչ կրծքի):

Ընդհանուր առմամբ, 6-23 ամսական երեխաների միայն 24 տոկոսն է համապատասխանում նվազագույն ընդունելի սննդակարգի չափանիշներին: Այս առումով 6-8 ամսական երեխաների տոկոսն ավելի ցածր է (13 տոկոս)՝ համեմատած մյուս տարիքային խմբերի հետ (20-29 տոկոս):

Նշենք, որ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16-ը (ՀԺԱՀ 2015- 16) իրականացվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից 2015 թ-ի դեկտեմբերի 8-ից մինչև 2016 թ-ի ապրիլի 5-ը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ պետությանը լավություն անելու համար. Էդուարդ Շարմազանով
Ամոթ էլ է այդ մասին քննարկում ծավալել. ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է
Աղբյուր` Panorama.am
22:11
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
20:45
Գերմանիան վերանայում է Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության կուրսը
Թուրքիայում գերմանացի լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալության կապակցությամբ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է
ՀԾԿՀ-ն արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7 ընկերության։
Աղբյուր` Panorama.am
20:28
«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը վիճաբանության ընթացքում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է ստացել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հնդկաստանում նոր նախագահ են ընտրել
Հուլիսի 25-ին կկայանա 71-ամյա Կովինդի երդմնակալության արարողությունը և նա կդառնա Հնդկաստանի նախագահը։
Աղբյուր` Panorama.am
20:21
«Անվտանգ համացանց» կրթական դասընթացներ ամառային ճամբարներում
Beeline-ի և Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելել են Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։
Աղբյուր` Panorama.am
20:15
Կարևորը երեխան առողջ լինի
«Երիտասարդական ալիք» ՀԿ Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Աղբյուր` Panorama.am
20:09
2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել։ Ինչպես հայտնում է թուրքական «TRT Haber» հեռաուստաընկության...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մոսկվայում ձերբակալվել է կնոջ վրա հարձակված մոլագարը
Տուժածն անմիջապես ճանաչել է ձերբակալվածին, սակայն տղամարդը հերքել է իր մասնակցությունը հանցագործությանն ու պնդել է, որ կույս է:
Աղբյուր` Panorama.am
19:43
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք...
Աղբյուր` Panorama.am
19:41
Արևելքում բնակվողներն ավելի արագ են ընդունում նոր տեխնոլոգիաներն Արևմուտքում բնակվողների համեմատ. զեկույց
«Վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ» նոր զեկույցը ներկայացնում է 11 երկրում ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքը
Աղբյուր` Panorama.am
19:36
Հստակեցվում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը
Կառավարության հավանությանն է արժանացել ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դոմիկից՝ տուն
Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն է ստացել
Աղբյուր` Panorama.am
19:19
Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ Գերմանիայի ոստիկանությանը զգուշացրել են Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Պուտին. Չի կարելի մարդկանց ստիպել սովորել մայրենի չհանդիսացող լեզուն
Սա նույնքան անթույլատրելի է, որքան ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամանակը նվազեցնելը։
Աղբյուր` Panorama.am
19:00
Կոշտ վարչական տուգանքներ՝ մեքենայից աղբ, փողոցում ծխախոտի մնացորդ կամ տուփ նետելու համար
«Ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայից դատարկ շիշ չի կարելի նետել,...
Աղբյուր` Panorama.am
18:54
Երևանում բացվել է բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի հետահայաց ցուցադրությունը
«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեի առաջին ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
18:45
ՌԴ ԱԳՆ-ից հերքել են Մոսկվայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու լուրը
«Ցանկանում ենք շեշտել այն փաստական անճշտությունները, որոնք տեղ են գտել հրապարակման մեջ»:
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանը վավերացնում է տիեզերագնացներին փրկելու և վերադարձնելու համաձայնագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կորեացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում. Սոնգ Հա-Ջին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:
Աղբյուր` Panorama.am
18:03
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին
...խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին
Աղբյուր` Panorama.am
17:51
Վերսկսված շինարարություն՝ քսանամյա դադարից հետո
«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը»:
Աղբյուր` Panorama.am
17:43
Վարդավառին պետք է ջուր շաղ տալ միմյանց վրա սիրուն ձևով. Քահանա
Հուլիսի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով:
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանցի սպան բռնաբարել ու գնդակահարել է ազգությամբ թալիշ զինվորի
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 20-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը. Գնդապետ Գրիգորի Սահակյան
«Հայ զինվոր» պաշտոնաթերթը ներկայացրել է հարցազրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}