Ցիբուլկովա. «Ես աշխարհի ամենաալարկոտ մարդն եմ»
Սինգապուրում կայացած թենիսի WTA-ի ամփոփիչ մրցաշարի հաղթող սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովան հայտարարել է, որ ինքն աշխարհի ամենաալարկոտ մարդն է: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Ճիշտ եմ ասում, կարող եք հարցնել ամուսնուս: Կարող եմ պարզապես ոչինչ չանել: Պառկել, գիրք կարդալ ու այդպես ժամեր շարունակ մնալ ստվերում: Եվ կարող եմ ինքս ինձ ասել, որ, այո, այդպես լավ է: Կարծում եմ` դա նրանից է, որ մարզումների ժամանակ շատ եմ աշխատում և հանգիստն ինձ համար ուղղակի ոչինչ չանելն է»,- ասել է աշխարհի 5-րդ ռակետը:
Հավելենք, որ ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Ցիբուլկովան 6:3, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի թիվ 1 ռակետ Անժելիկ Կերբերին: