Դավիթ Բաբայանը՝ առաջնագծի մասին. Արտառոց իրավիճակ չէ
Ադրբեջանի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծության հետևանքով բարեբախտաբար ոչ զոհեր կան, ոչ վիրավորներ: Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Արտառոց իրավիճակ չէ, սա մեր առօրյան է: Տարօրինակ բան չկա, տեղի է ունենում այն, ինչ միշտ տեղի է ունենում: Ունենք հակառակորդ, որ ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը՝ մի օր ավելի շատ, մի օր՝ ավելի քիչ: Կրկակում են, բայց կրկնում եմ, դա առօրյա է»,-ասաց Բաբայանը:
ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց, որ տարօրինակ կլիներ, եթե չլինեին հրադադարի խախտումները, քանի որ «գործ ունենք ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ»:
«Մեր քաջ տղաները կանգնած են այնտեղ, նրանց համար դա առօրյա է: Հակառակորդը փորձում է թիկունքում՝ ապատեղակտվություն հիման վրա ստեղծել անառողջ իրավիճակ, ահաբեկել ժողովրդին: Հիմա այնտեղ կանգնած մեր տղաները մի՞թե արժանի են, որպեսզի մեր թիկունքում նման երևույթներ լինեն ու թուլացնեն մեր մարտունակությունը»,-նկատեց Բաբայանը, անդրադառնալով ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ առաջնագծում «հայերի խուճապահար փախչելու» մասին սոցցանցերում տարածած տեղեկություններին:
Panorama.am-ի զրուցակիցը նկատեց, կան մի քանի հանգամանքներ, որոնք ստիպում են Ադրբեջանին հրադադարի ռեժիմն ավելի շատ խախտել: Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ ադրբեջանական բանակը բարոյալքված չէ, ինչպես նաև ինքը պետրաստ է պետք եղած ժամանակ բանակն օգտագործել իշխանության պահպանման համար:
«Ադրբեջանի ներքին իրավիճակը յուրահատուկ է, այնտեղ սոցիալական, տնտեսական ու քաղաքական լուրջ խնդիրներ կան: Այս զորավարժությունների միջոցով Ալիևը՝ խանը, ցույց է տալիս իր հակառակորդներին, որ ունի բանակ և եթե պետք լինի այն կօգտագործի սեփական ժողովրդի, ազգային փոքրամասնությունների դեմ: Նման ծավալի զորավարժությունների անցկացմամբ ու ցուցադրմամբ, Ալիևը ցանկանում է բարձրացնել իրենց արժանապատվությունը, որ ոտնահարավել էր քառօրյա պատերազմում նրանց ունեցած կորուստներով, իսկ վերջակետը դրվել էր Երևանում անցկացված զորավարժություններով»,-ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան