Տնտեսություն 18:23 29/11/2016

Հենկ Օվերբիկ. Սպասվում է նոր գլոբալ ֆինանսական ճգնաժամ

Հեղինակ` Նվարդ Չալիկյան

Արդյո՞ք աշխարհին սպառնում է հերթական համընդհանուր ֆինանսական ճգնաժամը, ինչու՞ է ԱՄՆ-ը փորձում մեծացնել իր ազդեցության գոտին աշխարհում, որո՞նք են ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության իրական տնտեսական պատճառները, ի՞նչ դեր է ունեցել նավթի գործոնը վերջին տասնամյակներում տեղի ունեցած պատերազմների մեջ, Հայաստանի համար տնտեսական զարգացման ինչպիսի՞ ռազմավարություն օգտակար կլինի որդեգրել 21-րդ դարում: Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է միջազգային քաղաքատնտեսության մասնագետ, Ամստերդամի Ազատ համալսարանի դասախոս Հենկ Օվերբիկի հետ:     

«ԱՄՆ-ը շարունակում է պահպանել իր գերակա դիրքերը աշխարհում, բայց դրա համար նրան անհրաժեշտ է երկու բան – պահպանել դոլարը որպես հիմնական միջազգային արժույթ և պահպանել իր վերահսկողությունը ածխաջրածնային (նավթային) էներգետիկ ռեսուրսների վրա, և այս երկու գործոնները փոխկապակցված են», – ասում է Օվերբիկը:

Ըստ Օվերբիկի` վերջին 25 տարիների պատմությունը ցույց է տալի, որ բոլոր պատերազմները, որ տեղի են ունեցել (օրինակ` Իրաքի, Լիբիայի պատերազմները կամ նույնիսկ Յեմենի ու Չեչնիայի հակամարտությունները) այս կամ այն կերպ կապված են եղել նավթի և գազի ռեսուրսների բաշխումը վերահսկելու հետ:     

Հաշվի առնելով, որ աշխարհի էներգետիկ ռեսուրսների պաշարների մեծ մասը գտնվում է Միջին Արևելքում և Կասպիս ծովի շրջանում` այս շրջանները աշխարհաքաղաքական հակամարտությունների կիզակետ են հանդիսանում մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի համար:

«Ամերիկացիները ո՛չ թե այս ռեսուրսների անմիջական կարիքն ունեն, այլ նրանց անհրաժեշտ է վերահսկողություն ունենալ հիմնական ուղիների վրա և թելադրել այն պայմանները, որով Չինաստանը կարող է ձեռք բերել էներգետիկ ռեսուրսները: Այս առումով պայքարը է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Չեչնիայի, Հարավսլավիայի և Վրաստանի հակամարտությունները բոլորն իրենցից ներկայացնում էին պայքար գազատարերի անցկացման համար, որի արդյունքը պետք է որոշեր, թե ինչպես է նավթն ու գազը տեղափոխվում Կասպիս ծովից դեպի Արևմտյան Եվրոպա: Այստեղ է կայանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հիմնական առճակատումը», – ասում է նա:

Խոսելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին՝ Օվերբիկը համոզմունք է հայտնում, որ այս ճգնաժամը ապագայում նորից է կրկնվելու, քանի որ այն հիմնական խորքային պատճառներին, որոնք հանգեցրել էին 2008թ-ի միջազգային ճգնաժամին, ըստ էության լուծում չի տրվել:

«Ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառը, ըստ նրա, հսկայական պարտքերի կուտակումն էր՝ թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածներում: Իսկ ֆինանսական ճգնաժամի պատասխանը տրվել է ըստ էության պարտքերի ավելացմամբ – պարզապես պարտքը տեղափոխվել է ֆինանսական հաստատություններից պետությունների ուսերին, քանի որ կառավարություններն են ֆինանսական աջակցություն տրամադրել բանկերին: Այսպիսով, ֆինանսական ճգնաժամը չի լուծվել, այն ընդամենը հետաձգվել է: Դժվար է ասել, թե որտեղ կամ երբ սկիզբ կառնի նոր ֆինանսական ճգնաժամը, բայց ակնհայտ է, որ այն համակարգը, որը ներկայումս գործում է զարգացած կապիտալիստական երկրներում, անխուսափելիորեն փլուզվելու է», – ասում է տնտեսագետը: 

Խոսելով Արևմուտքից դեպի Ասիա աշխարհի կենտրոնի հնարավոր տեղաշարժի մասին՝ Օվերբիկը նկատեց, որ արտադրության ծավալների առումով հստակ անցում է տեղի ունեցել ավանդական կապիտալիստական երկրներից դեպի ասիական երկրներ, սակայն դեռ վաղ է խոսել այն մասին, որ Արևելքը (մասնավորապես Չինաստանը և Հնդկաստանը) գերազանցելու են Արևմուտքին:

Ըստ նրա` Չինաստանի տնտեսական աճը հիմնականում գրանցվել է ո՛չ թե շնորհիվ ավելացված արժեքով և բարձր որակի ապրանքներ ստեղծելու շնորհիվ, այլ արևմտյան միջազգային կորպորացիաների համար ապրանքներ արտադրելով: Վերջիններս շարունակում են կառավարել արտադրության ընդհանուր գործընթացը, ինչպես նաև հետազոտության և զարգացման տեխնոլոգիաները, որոնք հանդիսանում են իրական տնտեսության շարժիչ ուժը:

«Այսպիսով, արտադրությունը տեղի է ունենում Ասիայում, բայց ավելացված արժեքով ապրանքների շղթայի վերջին օղակը միևույն է գտնվում է արևմտյան բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների վերահսկողության տակ», – ասում է նա` միևնույն ժամանակ նշելով, որ ասիական երկրները նույնպես զգալի ներդրումներ են անում հետազոտության և զարգացման տեխնոլոգիաների մեջ, և այդ երկրներն ըստ էության կարող են հասնել Արևմուտքին, սակայն դա շատ երկարատև գործընթաց է:

Հայաստանի և ընդհանուր առմամբ այն զարգացող երկրների համար, որոնք չունեն բնական ռեսուրսներ (նավթ, գազ), տնտեսագետն առանձնացրեց մի շարք խորհուրդներ` նշելով միևնույն ժամանակ, որ բնական պաշարներ չունենալն այդքան էլ վատ բան չի, քանի որ բնական շատ ռեսուրսներ ունեցող զարգացող երկրները այդքան էլ երջանիկ չեն: 

«Առաջինը` պետք է փորձել չընկնել ազատ առևտրի այն ծայրահեղ դիսկուրսի թակարդը, որը քարոզվում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և նմանատիպ այլ կառույցների կողմից, քանի որ դա դեռևս ոչ մի զարգացող երկրի համար դրական արդյունք չի տվել երկարաժամկետ կտրվածքով: Երկրորդ, պետք է կարևորվի պետության դերը արդյունաբերության և զարգացման քաղաքականության մշակման մեջ: Երրորդ, կան ոլորտներ, որոնցում Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել, ինչպիսիք են` տուրիզմը կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Հայաստանում կրթության բարձր մակարդակը նույնպես այնպիսի ակտիվ է, որը կարող է մոբիլիզացվել:  Հայաստանը կարող է նաև մոբիլիզացնել սփյուռքում ապրող հայերի ռեսուրսները, եթե դրանք ուղղվեն և համակարգվեն Հայաստանի ապագայի համար հատուկ մշակված ռազմավարական պլանի համաձայն, այլ ո՛չ թե սահմանափակվեն տարերային բարեգործություններով», – նշեց Հենկ Օվերբիկը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:21
Հայկ Քոթանջյան․ Հայաստանում իրավական անվտանգության խնդիրները ուշադրության կենտրոնում են
«ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավն անվտանգության հարցերի և արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով այսօր տեղի ունեցած կլոր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Հայրություն առանց վախի»
Ֆլեշմոբ՝ նվիրված հայրերին, ովքեր խնամում են իրենց երեխաներին
Աղբյուր` Panorama.am
20:27
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում
Սույն թվականի մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի  Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
20:24
Եմենի նախագահն Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ
Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանը բացահայտ սատարելու մեջ։ Նրա խոսքով, Թեհրանը...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը կդիտվի առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` մարտի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ մարտի 31-ին՝ օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մատվիենկո. Իշխանությունները չպետք է այնպիսի կեցվածք ընդունեն, իբր ոչինչ էլ տեղի չի ունենում
Մատվիենկոն նաև նշել է, որ Սահմանդրության համաձայն մարդիկ միտինգների մասնակցելու իրավունք ունեն:
Աղբյուր` Panorama.am
20:12
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղության երթն» ավարտվեց
Երևանի Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համախոհների երթը։ Այն կրում էր «Խաղաղության երթ»...
Աղբյուր` Panorama.am
20:09
ԵՄ-ի համար ֆինանսական ճգնաժամի նոր ալիք են կանխատեսել
ԵՄ-ին ֆինասական ճգնաժամի նոր ալիք է սպասվում, lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է դանիական Saxo Bank-ի գլխավոր արժութային ստրատեգ Ջոն Հարդին։...
Աղբյուր` Panorama.am
20:03
ԱՄՆ Կոնգրեսը չեղարկել է համացանցում տվյալների պաշտպանության մասին օրենքը
ԱՄՆ-ում ինտերնետային պրովայդերները մոտ ժամանակներս արդեն ստիպված չեն լինելի օգտատերերի թույլտվությունը հարցնել, որպեսզի նրանց անձնական...
Աղբյուր` Panorama.am
19:57
Անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:
Աղբյուր` Panorama.am
19:54
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 29-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:50
Բելառուսում գրողներին ազատել են «մակաբուծության» հարկից
Հարկային մարմիններից նամակներ են ստացել մի քանի գրողներ:
Աղբյուր` Panorama.am
19:42
Պուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերի թվաքանակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ՌԴ զինված ուժերի թվաքանակը հասցրել է 1միլիոն 897 հազարի, ինչը մոտ 12 հազարով ավելի է, քան սահմանվել էր նախորդ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Կարեն Կարապետյանն այցելել է Գողթ համայնքի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն:...
Աղբյուր` Panorama.am
19:34
Արթուր Դավթյան. Նրանք վրիպեցին, իսկ ես լավ կատարեցի իմ առջեւ դրված խնդիրը
Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում արծաթե (հենացատկ) և  բրոնզե (նժույգ թափեր) մեդալներ նվաճած Արթուր...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հովհաննես Հարությունյանը նմանատիպ գանգատներով երբևէ չի դիմել բժիշկներին. ՀՀ ԱՆ ՔԿՎ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպանը լրատվական կայքերից մեկի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Կաննի 70-րդ կինոփառատոնի դեմքը դարձել է Կլաուդիա Կարդինալեն
Դերասանուհին ասել է, որ իր համար մեծ պատիվ է և որ հիացած է ընտրված նկարով:
Աղբյուր` Panorama.am
19:24
Խորհրդարանը պետք է նաև աշխատի փորձագիտական-վերլուծական ընկերակցությունների հետ. քննարկում
Կլոր սեղան-քննարկում. անվտանգության և արտաքին քաղաքական հարցերը քարոզարշավում
Աղբյուր` Panorama.am
19:20
Բոբ Դիլանը կգնա Շվեդիա՝ ստանալու իր Նոբելյան մրցանակը
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը, ով անցյալ տարվա հոկտեմբերին պարգևատրվել էր գրականության Նոբելյան մրցանակով, առաջիկա հանգստյան օրերին կժամանի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էյնշտեյնի նմանակները Կանադայում նոր ռեկորդ են սահմանել
Մի վայրում Ալբերտ Էյնշտեյնի 404 նմանակ է հավաքվել:
Աղբյուր` Panorama.am
19:07
Կարեն Կարապետյանի վստահության բարձր ինդեքսը չի ձևավորվել նախընտրական համատեքստում. Գերասիմ Բարսեղյան
Քաղաքագետներ  Արմեն Մինասյանը և Գերասիմ Բարսեղյանը զրուցել են նախընտրական սոցիոլոգիային առնչվող հարցերի մասին։ Արմեն Մինասյան.-...
Աղբյուր` Panorama.am
19:02
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Կապիտոլիումի մերձակայքում բեռնատարի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ոստիկաններին
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մերձակայքում, հրաձգություն է  տեղի ունեցել, տեղեկացնում է lenta.ru-ն։ Ըստ տեղեկատվության՝...
Աղբյուր` Panorama.am
18:54
«Ռեալը» մտադիր է դատի տալ Ժերար Պիկեին
Մադրիդի «Ռեալ»-ն այլևս մտադիր չէ լսել իր հասցեին «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի բացասական արտահայտությունները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:51
30 տարվա պայքարի մեջ առաջին անգամ կազմակերպում ենք խաղաղության երթ. Արամ Մանուկյան
Ազատության հրապարակում մեկնարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական հանրահավաքը, որին հաջորդելու է խաղաղության երթ:
Աղբյուր` Panorama.am
18:45
Ուկրաինայում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը գնդակոծվել է
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայից ակնկալում է անհապաղ հետաքննություն Լուցկում տեղի ունեցած միջադեպի, մասնավորապես ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ղարաբաղյան հիմնահարցի քննարկումները այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը. Նալբանդյան
Արտաքին գործերի նախարարն ընդունել է ԵԽԽՎ հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի հարցով զեկուցողին
Աղբյուր` Panorama.am
18:23
Դավիթ Բաբայան. Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է
«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում մտավ եզրափակիչ փուլ
Այսօր Հելսինկիում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում սառույցն առաջինը տրամադրվեց մենասահորդուհիներին: 37...
Աղբյուր` Panorama.am
18:02
Թուրքական համալսարանը Օզդեմիրին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից
Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դաշնակցական թեկնածու. Օրենքը պետք է զարգացնի կրթությունը, ոչ թե խոչընդոտի
16:51 29/03/2017

Դաշնակցական թեկնածու. Օրենքը պետք է զարգացնի կրթությունը, ոչ թե խոչընդոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}