Այս տարի Գերմանիայում փախստականների ապաստանների 64 հրկիզման և 5 պայթյունի դեպք է եղել
Գերմանիայի իրավապահ մարմինները ընթացիկ տարվա հունվարից նոյեմբերի 28-ը գրանցել են փախստականների ապաստանների վրա 877 հարձակում։
«ՏԱՍՍ» լրտվական գործակալությունը գրում է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում չարագործներն առաջնորդվել են քսենոֆոբիական շարժառիթներով՝ 817 հարձակում։ Ամենից հաճախ՝ 348 դեպք, նրանք ապաստանների շենքերին հասցրել են նյութական վնաս։ Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում գրացվել է 64 հրկիզում և 5 պայթյուն։
Ողջ անցած տարի, որին բաժին է ընկել Գերմանիայում միգրացիոն ճգնաժամի պիկը, չարագործներն իրագործել են փախտականների ապաստանների վրա 1031 հարձակում։ Ինչպես նշում է DPA գործակալությունը՝ ներկայիս վիճակագրությունը միանգամայն կարող է կրկնել անցած տարվա վիճակագրությունը։
Անցած տարի Գերմանիա է ժամանել ապաստան փնտրող մոտ 890 հազար մարդ։ Այս տարվա հունվարից հոկտեմբերի վերջ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը ստացել է մոտ 645 հազար հայտ։