Թայլանդցին ձերբակալվել է նոր թագավորի մասին Բի-Բի-Սի-ի հոդվածը հրապարակելու համար
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու այն պատճառով, որ նա իր Ֆեյսբուքի էջում տեղադրել է Բի-Բի-Սի-ի՝ նոր թագավորի մասին թայերենով գրված հոդվածը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ տղամարդը մեղադրվում է թագավորական անձին վիրավորելու մեջ: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ թայլանդցին մի քանի անգամ բողոքի ակցիաներ էր կազմակերպել իշխանությունների դեմ:
Նա դարձավ առաջին մարդը, ով մեղադրվում է այս հոդվածով նոր թագավոր Մախա Վաչիրալոնգկորնի՝ գահ բարձրանալուց հետո: Մ. Վաչիրալոնգկորնին թագադրվել է մի քանի օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում