Սթիվեն Հոքինգը ներկա ժամանակն ամենավտանգավորն է համարել մոլորակի համար
Ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ հիմա մեր մոլորակը «ապրում է ամենավտանգավոր ժամանակում»: ՏԱՍՍ-ի հաղորդամբ, այս մասին նա գրել է The Guardian-ի իր սյունակում: Գիտնականն իր հոդվածում անդրադարձել է հասարակության շերտավորմանը և վերնախավի ու միջին աշխատավոր դասի միջև տարբերության աճին, նաև միգրացիոն և բնապահպանական խնդիրներին:
Հոքինգը նշել է, որ տնտեսական անհավասարության վրա ազդում է գործարանների ամբոջական ավտոմատացումը, որը կրճատում է աշխատատեղերը, նաև արհեստական ինտելեկտի առաջմղումը:
«Համացանցը և տարբեր հարթակներ թույլ են տալիս մարդկանց փոքր խմբերի վիթխարի եկամուտ ստանալ՝ վարձելով շատ քիչ մարդկանց: Դա անխուսափելի է, դա առաջընթաց է, որը միաժամանակ սոցիալապես ավերիչ է»,- կարծում է ֆիզիկոսը:
Նա գրել է, որ ստեղծված իրավիճակը քայլ է դեպի ֆինանսական աղետ: Գիտնականի խոսքով՝ «մենք ապրում ենք ֆինանսական անհավասարության ընդլայնման աշխարհում»:
Սթիվեն Հոքինգը նաև ուշադրություն է հրավիրել մի շարք լրջագույն բնապահպանական հարցերի վրա, մասնավորապես՝ կլիմայի փոփոխություն, սննդամթերքի արտադրություն, մոլորակի գերբնակեցում, օվկիանոսի աղտոտում, համաճարակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ