Օլանդը մտադիր է կենտրոնանալ ահաբեկչություններից ֆրանսիացիների պաշտպանության վրա
Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը իր նախագահության ժամկետի մնացած հատվածում կկենտրոնանա պատերազմի ու ահաբեկչության վտանգից ֆրանսիացիների պաշտպանության հարցի վրա: Այդ մասին նա հայտարարել է 2017-ի նախագահական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ որոշումից հետո ունեցած իր առաջին ելույթում:
«РИА Новости» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Օլանդը որոշել է չմասնակցել 2017-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
«Իմ գործունեությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջին հերթին պատերազմի ու ահաբեկչության վտանգի տակ մնացած քաղաքացիների պաշտպանությունն է», -այսօր հայտարարել է Օլանդը Աբու-Դավի կատարած այցի ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին