Ճանապարհատրանսպորտային 16 պատահար՝ անցած մեկ օրվա ընթացքում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 5 և յուրացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ