Երևանի վարկանիշը «B+» է
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Երևանին տվել է «B+» գնահատականը` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ արժեթղթեր թողարկող էմիտենտի դեֆոլտային վարկանիշի (ԷԴՎ) մասով: Ինչեպես հաղորդվում է գործակալության տարածած հաղորդագրությունում` գնահատականը «կայուն» է:
«Երևանի վարկանիշն արտացոլում է քաղաքացիների համար առկա թույլ ինստիտուցիոնալ միջավայրը, ինչի մասին վկայում է նաև վարկանիշի կրճատումը: Վարկանիշը նաև արտացոլում է Երևանի կարգավիճակը` որպես Հայաստանի մայրաքաղաքի, կառավարության կողմից մշտական ներդրումային աջակցության պայմաններում բյուջեի կատարման արդյունավետությունը, ինչպես նաև` առանց պարտքերի առկա կարգավիճակը», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի և Fitch Ratings գործակալության միջև սեպտեմբերի 16-ին ստորագրվել էր համագործակցության համաձայնագիր` Երևանին միջազգային վարկանիշի շնորհման վերաբերյալ: Հայաստանի վարկանիշի տրամադրմամբ զբաղվում են միջազգային երկու գործակալություններ` Fitch Ratings—ը և Moody’s-ը: Նշենք, որ այս տարվա հուլիսի 23-ին Fitch Ratings-ը Հայաստանին տվել էր «B+» գնահատականը: