ԱԻՆ. Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ է բեռնատարների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ