Քաղաքական 19:23 07/12/2016 Աշխարհում

Կաթողիկոսը հարցրե՞լ է ամբողջ հայությանը նման դատ բացելուց առաջ. Պատմաբանը՝ Սիսի վերաբերյալ Արամ Ա. -ի հայցի մասին

Օսմանագետ, ԱՄՆ բնակվող պատմաբան Կարո Մոմջյանը «Արևելքի» խնդրանքով մեկնաբանել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան դիմելու քայլը, որով կաթողիկոսը պահանջել է քննել և հայությանը վերադարձնել Սիսի կաթողիկոսական աթոռը, որն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում:

Ըստ պատմաբանի, կաթողիկոսի նախաձեռնությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս, որին այսօր ցավոք ոչ ոք՝ ո՛չ իրավաբանները, ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ կուսակցություները ուշադրություն չեն դարձնում:

Կարո Մոմջյանին հաջողվել է  ձեռք բերել ՄԻԵԴ-ից առաջ Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված և մերժված փաստաթուղթը և տեսել, որ այնտեղ կալվածքների վերադարձման փոխարեն նաև գումարի չափ է նշված:

«Կարծեմ այն ժամանակ  37 միլիոն դոլարի մասին էր խոսվում: Եվ երբ ես բարձրաձայնեցի այս մասին, թե սա կալվածքների վերադարձման դա՞տ է, թե՞ մեկ այլ բան, և  ինձ էլ շատ հարցեր էին ուղղվում այս մասին, հարցից տեղյակ մի քանի հրապարակախոս-լրագրողներ չքմեղանալով ասացին, որ այո՛, հայցի մեջ գումարի չափ կա նշված, քանի որ Թուրքիայի բարձրագույն ատյանին ներկայացվող դիմումներում պետք է պահանջվող կալվածքի գինն էլ գրվի: Այս մասին տեղյակ չէին պահել ոչ մեկին, և ի՞նչ կլիներ արդյոք, եթե Թուրքիան որոշեր գումարը տալ... Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեին՝ հայցը ներկայացնելուց առաջ:

Ինչ վերաբերվում է թուրքական արձագանքին, իհարկե, սպասվում էր, որ պետք է մերժվեր: Իրենք էլ կարծես գիտեին և հենց սկզբից ասում էին, որ եթե մերժվի, ապա այն ՄԻԵԴ է տարվելու, ինչը և անում են:

Չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը այն վայրն է, որտեղ մեկ տարի առաջ Փերինչեքի դատավարության հարցում հայերս  «շռնդալից պարտություն» կրեցինք, իհարկե, շարունակելով մեծարել հայությունը ներկայացնող փաստաբաններին՝ Ամալ Քլունին ու ինչ-որ  Ռիչարդի»,-իր մեկնաբանությունները ներկայացրեց Կարո Մոմջյանը: 

Ի՞նչ հնարավոր ելքեր կարող է ունենալ  ՄԻԵԴ-ում Սիսի վերադարձման  հայցը հարցին ԱՄՆ-ում բնակվող պատմաբանը պատասխանեց.

«Առաջին, ենթադրենք՝  ՄԻԵԴ-ը դատում է   ի օգուտ հայության և Թուրքիային պարտավորեցնում է վերադարձնել կալվածքը:  Սա անհնար է, քանի որ չես կարող նման բան պարտադրել որևէ ինքիշխան պետության, ինչքան էլ միջազգային  ճանաչված կառույց լինես, լինի դա ՄԻԵԴ-ը, ՄԱԿ-ը կամ նման կշիռ ունեցող մեկ այլ կառույց: 

Ինքիշխան պետությունը, իսկ Թուրքիան ինքնիշխան պետություն է, պարտավոր չէ ենթարկվել այլ կազմակերպությունների որոշումների: 

Երկրորդ, ենթադրենք, ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցնում է հայերին վճարել հայցում ներկայացված գումարը: Սա նույնպես պարտություն է, քանի որ հարցը երբեք գումարային չի եղել, դրամ ստանալու հարց չի դրված, չնայած, ինչպես նշեցի, հայցում գումարի չափ կա նշված:
Երրորդ հնարավորությունն այն է, որ ՄԻԵԴ-ը մեր օգտին չդատի:

Այս դեպքում արդեն կլինի իսկական պարտություն և նախադեպ կդառնա բոլոր այն անհատ հայերի համար, որոնք իրենց ձեռքի տակ ունեն պապենական կալվածքների փաստաթղթեր և պատրաստվում են Թուրքիայից պահանջել իրենց հողերը՝ անձնական դատական հայցերով դիմելով ՄԻԵԴ: Եթե եկեղեցական իշխանության դատը մերժվի, ապա  անհատների առջև արդեն կփակվի դեպի ՄԻԵԴ տանող ճանապարհը, նկատի առնելով, որ նման հարցով  ավելի մեծ դատ այդ կառույցում արդեն մերժվել է...

Ստացվում է, որ եկեղեցական իշխանությունը, իմանալով, որ մերժվելու է, խոչընդոտում  է նաև այն մարդկանց, որոնք անհատական նախաձեռնություններով կարող էին հանդես  գալ և վերստանալ իրենց պապենական հողերը, որոնք, ըստ որոշ տվյալների, Թուրքիայի հողերի մոտ 30 տոկոսն են կազմում:

Հիմա այստեղ հարց է ծագում՝  կաթողիկոսը հարցրե՞լ է ամբողջ հայությանը նման դատ բացելուց առաջ, սա ամբողջ հայության դա՞տն է, թե՞ մեկ անհատի քմահաճույք: Հայաստանի հանրապետությանը, որն այսօր միջազգային ատյաններում հայությունը ներկայացնող միակ իրավասու կառույցն է, հարցրե՞լ են, սփյուռքի կազմակերպություններին հարցրե՞լ են:

Ինչ վճիռ որ ՄԻԵԴ-ը արձակի, բոլորս պիտի ենթարկվե՞նք...  Եթե սփյուռքի կազմակերպություններին չեն հարցրել, նրանցից առաջարկներ չեն ստացել, ենթադրվում է, որ Հայաստանի հանրապետությանն էլ չեն հարցրել, համենայն դեպս, այդպիսի նշում չկա փաստաթղթում»,-ասաց Կարո Մոմջյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության քայլը բնորոշելով իբրև սիրողական: «Սա  մի քայլ է, որը  խաղում է ժողովրդի զգացումների հետ, ժողովուրդը ոգևորվում է, հետո տխրում  և այդ տխրության անունը դնում են բարոյական հաղթանակ: Հոգնել ենք, նման քայլերից  իսկապես արդեն հոգնել ենք: Եթե փոխհատուցման հարց է դրվում, ապա այն ա՛յլ ձևով պետք է արվի»,-ավելացրեց օսմանագետ-պատմաբանը:

Նրա կարծիքով, հայցը ՄԻԵԴ մտնելուց առաջ պետք է մասնագիտական լուրջ քննություն անցներ, համաժողովրդական քննարկման դրվեր, ամբողջ հայության հետ համաձայնեցվեր և նոր միայն հայության անունից հայտարարություն կատարվեր, քանի որ, ըստ մեր զրուցակցի, այն ամբողջ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարց է:  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}