Պաշտոնական. Բրոզովիչը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ
Միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Նա իր ստորագրությունն է դրել այն փաստաթղթի տակ, որով պարտավորում է մինչև 2021 թ. խաղալ իտալական թիմում։ Այսպիսով՝ խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը երկարաձգվել է 2 տարով։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Անցած մրցաշրջանում Մարցելոն «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 11 խաղի, խփել 2 գոլ ու կատարել նույնքան արդյունավետ փոխանցում։