Թոմաս Տուխել. «Ռեալի դեմ արտագնա խաղում կամային ոչ-ոքին հատուկ նվաճում է»
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումից հետո, որն ավարտվել է 2։2 հաշվով, հայտարարել է, որ գոհ է արդյունքից։ Գերմանական թիմը փլեյ-օֆֆ է մտել առաջին տեղով։
«Գոհ ենք, որ եզրագիծը հատեցինք առաջին տողում,- Տուխելի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա հատուկ նվաճում է, քանզի հյուրընկալվելիս պարտվում էինք 0։2 հաշվով։ Խաղի սկզբում մենք մի շարք պարզունակ սխալներ գործեցինք, մրցակցին թույլատրեցինք պահեր ստեղծել։ Մեկնարկը չհաջողվեց, սակայն մենք կարողացանք ոտքի կանգնել ու ոչ-ոքիի հասնել։ Իմ թիմը շատ լավ գործեց»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան