Իտալիան մնացել է առանց վարչապետի
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին պաշտոնապես հրաժարական է տվել: «Россия 24»-ը գրում է, որ այդ որոշումը հաստատել է երկրի նախագահը, բայց պետության ղեկավարը խնդրել է խորհրդաանին մինչև նոր կառավարություն ձևավորվելը չթողնել ընթացիկ գործերը:
Այսօր կսկսվեն խորհրդակցություններ խորհրդարանի երկու պալատի ղեկավարների և քաղաքական շարժումների ներկայացուցիչների հետ: Դրանից հետո նախագահը պետք է որոշի՝ արդյոք նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ռենցին հրաժարական տալու մասին որոշում դեռ երկուշաբթի էր ընդունել, երբ պարզ էր դարձել, որ իտալացիները «ոչ» են ասել նրա սահմանադրական բարեփոխումներին: Բայց նրան խնդել էին մնալ իր պաշտոնում մինչև 2017-ի բյուջի ընդունումը: Այն նախօրեին հաստատվել էր: