Վանաձորի բժշկական համալիրի շինհրապարակում քաղաքացին ընկել է հորանը
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում. ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նոր կառուցվող բժշկական համալիրի շինհրապարակում, վերելակի մոտակայքում, փոսի մեջ, քաղաքացի կա ընկած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42/2 հասցեում՝ բժշկական նոր համալիրի շինհրապարակում, 1978 թ. ծնված Ա. Ս.-ը ընկել է 1-ին հարկի բետոնե հորանը (մոտ 1,5 մ): Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ս.-ի դին: