Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան երկաթուղային փոխադրումների հուշագիր են ստորագրել
Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոր հուշագիր են ստորագրել երկաթուղային փոխադրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Վեստնիկ Կավկազա» կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Տրանսկասպիական միջազգային միջանցքի հետագա զարգացման և սակագների օպտիմիզացմանը վերաբերով հարցեր, որի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Նշվում է, որ 2015թ.-ի օգոստոսի 3-ին առաջին բեռնատար «Nomad Express» գնացքը Շիխեցզի-Դոստի-Ակտաու-Ալյաթ երթուղով փորձնական երթուղի է անցել՝ հասնելով Բաքու՝ դառնալով հիմք հետագայում երկաթուղային ոլորտի ներկայացուցիչների համար սակագնային քաղաքականության և տեխնիկական պայմանների բարելավման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: