ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան շուրջ 50 հազար իսլամիստ է ոչնչացրել
ԱՄՆ-ի ղեկավարած հակաիսլամիստական կոալիցիան անցած երկու տարիների ընթացքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շուրջ 50 հազար զինյալի: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը: Նա նշել է, որ դա «զգուշավոր գնահատական է»: Միևնույն ժամանակ նա չի հայտնել, թե ահաբեկիչները ներկայումս ինչ կարողությունների են տիրապետում:
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը զգուշացրել է, որ ԻՊ-ը խոշոր կորուստների արդյունքում հնարավոր է ընդհատակ անցնեն, և կազմակերպությունը կվերաձևավորվի որպես նոր «Ալ-Քաիդա»:
«Անվարան վճռականություն» անունը կրող հակաահաբեկչական գործողությունը Սիրիայում և Իրաքում սկսվել է 2014թ-ին: Երկու տարվա ընթացքում կոալիցիան իրականացրել է ավելի քան 127 հազար մարտական կրակ և հասցրել է 16,5 հազար հարված, որոնց մեծ մասը բաժին է հասել Իրաքին: 2016թ-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ գործողության ընդհանուր արժեքը կազմել է 10 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում