Ճապոնիայում ստեղծել են հայտնի գրող Նացումե Սոսեկիի ռոբոտ-կրկնօրինակը
Ճապոնիայում ստեղծել են հայտնի գրող, բանաստեղծ, վիպագիր և համալսարանի պրոֆեսոր Նացումե Սոսեկիի ռոբոտ-կրկնօրինակը:
«Ընկերներ, մենք վաղուց չենք հանդիպել: Հավանաբար, շուրջ 100 տարի է անցել»,- ասել է անդրոիդն առաջին հանրային հանդիպման ժամանակ:
Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Japan Times-–ին, գրում է, որ ռոբոտը ստեղծվել է գրողի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ (դեկտեմեբրի 9): Անդրոիդի ստեղծման վրա աշխատել է Նիսյոգակուսյա համալսրանաի գիտնականների խումբը: Գրողի ռոբոտ- կրկնօրինակը այն նույն տեսքով է ստեղծված, ինչ տեսքով Սոսեկին ներկայացված է 1000 իենի վրա: Նշվում է, որ ռոբոտ-կրկնօրինակն օգտագործվելու է կրթական նպատակներով, օրինակ՝ երեխաների համար ընթերցելու է գրողի բոլոր ստեղծագործությունները:
Նշանավոր ճապոնացի գրող, ժամանակակից ճապոնական գրականության հիմնադիրներից գրական կեղծանվամբ Նացումե Սոսեկին (Նացումե Կիննոսկե ,1867-1916) ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, բուլղարերեն, հունգարերեն, վրացերեն, չինարեն, մոնղոլերեն, գերմաներեն և շատ այլ լեզուներով: