Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Նույն օրը Համբուրգում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է արվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից. Նալբանդյան
- Նալբանդյան. Համբուրգի հանդիպումը կարևոր էր
- Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը
- Նալբանդյան. Երբ խոսքը հակամարտության գոտու մարդկանց անվտանգության մասին է, ճղճիմ սակարկությունը տեղին չէ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ