«Ամանորյա անակնկալներ» հայ երեխաներին՝ «Մոսկովյան կրկես» շապիտոնից
Երևանում հյուրախաղերով հանդես կգա «Մոսկվայի կրկես» շապիտոն, որը տեղադրվում է նախկին դելֆինարիայումի (Կոմիտասի այգի) տարածքում: Դեկտեմբերի 23-ի հունվարի 15-ին սպասվում են «Ամանորյա անակնկալներ»:
«Այս տարի լրանում է մեր կրկեսային կոլեկտիվի 60-ամյակը: Այդ առիթով մեր գիրքը շուտով լույս կտեսնի: Որոշեցինք այդքանով չբավարարվել և 60-ամյակին նվիրված «Ամանորյա անակնկալներ» ծրագիրը բերեցինք Երևան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը,
Նրա խոսքով՝ շատ հագեցած, բազմաժանր ծրագիր են մշակել. «Քանի որ մեզ մոտ շատ են սիրում կենդանիները, կլինեն տարբեր կենդանիներ՝ կապիկներ, արջեր, շներ և այլն: Բոլորը Մոսկվայի կրկեսը իր հետ է բերում: Գալիս են նաև տարբեր ժանրում հանդես եկող երկու տասնյակից ավելի դերասան: Ձմեռ պապն ու Ձյունանուշը լինելու են հայեր»:
Ս. Պետրոսյանը նաև ասաց, որ Գերմանիայից հատուկ հրավիրել են հայտնի ծաղրածու Չարլիին՝ Գագիկ Ավետիսյանին:
«Ուզում էի, որ ծաղրածուն անպայման հայ լինի, որպեսզի կապ հաստատվի նաև հայկական ծաղրածուական արվեստի և ռուսական բազմածանր կրկեսի միջև»,- ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Ինչ վերաբերում է երևանյան կրկեսի կառուցման աշխատանքների ավարտին, նա ասաց, որ ինչպես իրեն ավելի վաղ հայտնել էին պատկան մարմիններից, այն պատրաստ կլինի 2017-ի վերջին:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին