Առողջություն 17:42 09/12/2016 Հայաստան

Նորածինների սեռային կազմի անհամամասնությունը որոշակիորեն նվազել է. ծրագիրն արձանագրում է դրական արդյունքներ

Հայաստանում նորածինների սեռային կազմի անհամամասնությունը որոշակիորեն նվազել է: Այս մասին այսօր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում՝ ծրագրի խորհրդատվական հանձնաժողովին և գործընկեր կազմակերպություններին ներկայացվեց պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հաաստանում, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողությունները, արձանագրված ձեռքբերումները, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերը: Բացի այդ, ներկայացվեց նաև ներկայումս Հայաստանում սեռով պայմանավորված պտղի ընտրության խնդրով զբաղվող գործընկերների նախաձեռնություններն ու համակարգման խնդիրները:

Արմեն Գալստյանը վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալները նշեց, որ դրանց համաձայն՝  2016թ.-ին տղա-աղջիկ հարաբերակցությունը կազմել է 108:100, այն դեպքում, երբ  2010-2015 թթ-ին 100 աղջկա դիմաց  տղաների թիվը շատ ավելին է եղել՝ 114-115: «Սա լուրջ ձեռքբերում է : Տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ հնարավոր է, որ շեղումներ լինեն, բայց համոզված ենք՝  այնքան չի շեղվի, որ էական փոփոխություն բերի արդեն հայտարարված թվի մեջ: Այսպիսով, մենք համատեղ ջանքերով կարողացել ենք ճիշտ ազդակ տալ, ինչի համար շնորհավորում եմ  բոլորիս և շնորհակալություն հայտնում մեր գործընկերներին»,- ասաց Արմեն Գալստյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ նշեց, որ այս ցուցանիշին հասել են համատեղ աշխատանքի շնորհիվ: «Իհարկե դա նաև պարտավորեցնող է, քանի որ այդ թվերի պահպանումը շատ ավելի մեծ ջանքեր են պահանջում: Մենք չպետք է թուլացնենք մեր գործողությունները և  ծրագրերի իրականացնումը պետք է ուղղված լինի ձեռքբերված հաջողությունների պահպանմանը: Չեմ կարծում, որ մի օր աղջիկների թիվը կգերակշռի, բայց կարող ենք համատեղ ջանքերով հասնել նրան, որ ցուցանիշները հավասարվեն»,- նշեց փոխնախարարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ  իր խոսքում նշեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ հասարակության բոլոր անդամները ներդաշնակ աշխատել են՝ Հայաստանում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները նվազեցնելու  ուղղությամբ:

Նրա խոսքերով՝ երբ խնդրի մասին բարձրաձայնվեց, դրանից հետո ՀՀ առողջապահության,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները  համատեղ բազմաթիվ գործողություններ ու միջոցառումներ են իրականացրել՝ սկսած օրենքի փոփոխությունից, մինչև կրթական ծրագիր ու մարդկանց հետ անմիջական աշխատանք: Ըստ նրա՝  բավականին լուրջ դերակատարություն ունի նաև Հայ առաքելական եկեղեցին: «Հասարակության հետ երկխոսելու միջոցով այսօր ունենք այս արդյունքները: Դա նշանակում է, որ եթե բոլորով  նույն կետին ենք խփում, ապա ստանում ենք դրական արդյունք»,- ընդգծեց  Ֆիլարետ Բերիկյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գործառնական բաշնի ղեկավար Գրեգորի Ցուիրիսն էլ նշեց, որ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն արձանագրում է դրական արդյունքներ: « Նորածինների սեռային կազմի անհամամասնությունը լուրջ մարտահրավեր էր Հայաստանի համար: Հուսով եմ, որ մենք ինչ-որ չափով այս ծրագրով օգնում ենք պայքարել սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների դեմ: Ուրախ եմ, որ առաջ ենք գնում և ինչպես փոխնախարան ասաց՝ պետք է կարողանանք պահպանել արդեն ձեռքբերված հաջողությունները »,- ընդգծեց Գրեգորի Ցուիրիսը՝ հավելելով, որ իրենք նախատեսում են հետագայում էլ աջակցել այս ծրագրին, որպեսզի Հայաստանում նվազի պտղի սեռի խտրականությունը:

Նշենք, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության («Սեյվ դը Չիլդրեն Նիդերլանդներ»), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ» կազմակերպության (ՍԴՉ) հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15%-անոց դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը՝ առնվազն 10%-ով։

Ծրագրի ազդեցությունը կամրապնդվի երեք հիմնական արդյունքների շնորհիվ՝ քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում՝ երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, և երեխայի սեռի կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը կբարձրանա:

Նշված երեք գերակա ուղղություններով իրականացվում են փոխկապակցված հաջորդական գործողություններ, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք միջոցառումներ:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Եվրոպական միության ֆինանսական օժանդակության առավելագույն չափը կազմում է 750,000 եվրո: Ծրագրի գործընկերների կողմից ներդրվող ֆինանսական օժանդակության առավելագույն չափը 42,000 եվրո է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}