Ֆրանսիայում երկարաձգվում է արտակարգ դրության ռեժիմն ընտրություններն ապահով անցկացնելու համար
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը հայտարարել է, որ երկրում դեռևս նախորդ տարվա ահաբեկչական գործողություններից հետո հայտարարված արտակարգ դրությունը կշարունակվի մինչև 2017-ի հուլիսի 15-ը, որպեսզի առավել անվտանգ անցնեն նախագահական ընտրություններն ու հուլիսի 14-ին նշվող Ազգային տոնը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ խորհրդարանը պետք է հավանության արժանացնի այս միջոցներն առաջիկա երեքշաբթի:
2015 թվականի նոյեմբերի 13-ից հետո, երբ ահաբեկչական գործողության հետևանքով 130 մարդ էր զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ վիրավորվել, հինգերորդ անգամ է երկարաձգվում արտակարգ դրության ռեժիմը:
Վարչապետը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն անհրաժեշտ է, քանի որ կուսակցություններն ու թեկնածությունները պատրաստվում են բազմաթիվ նախընտրական հանրահավաքներ անցկացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան