Մարեյը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի պատմության լավագույն մարզիկ
Աշխարհի թիվ 1 ռակետ Էնդի Մարեյը «Telegraph Sport»-ի վարկածով ճանաչվել է Մեծ Բրիտանիայի պատմության լավագույն մարզիկ: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի հաղթող, Օլիմպիական կրկնակի չեմպիոն և ներկա պահին մոլորակի լավագույն թենիսիստն այս մրցանակին արժանացել է մի քանի փուլով ընթացած քվեարկության արդյունքում:
Նախ հարցում է անցկացվել 7000 ընթերցողների միջև, հետո իրենց կարծիքն են հայտնել պարբերականի թղթակիցները, իսկ վերջում՝ մարզական 13 փորձագետներ, որոնց թվում է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ռայան Գիգզը: