Աշխատանքային առաջին շաբաթը՝ առանց Երիցյանի
ԱԻ նախարար ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն այսօր վարեց ամենշաբաթյա խորհրդակցությունը: Մեկնարկին աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Աշխատանքային առաջին շաբաթը սկսելով առանց նախարար Երիցյանի՝ Հ. Մխիթարյանը հորդորել է ի հիշատակ նախարարի և հանուն նրա կառուցած արտակարգ իրավիճակների նախարարության շարունակել նույն գործելաոճը, աշխատել առավել զգոն և վայրկյան անգամ չհուսաթափվել:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՓԾ մարզային փրկարարական վարչության պետերին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել, աշխատել ուժեղացված ռեժիմով և ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
«Բոլորիս համար էլ հիմա շատ դժվար է, բայց պետք է աշխատել և ամուր պահել Արտակարգ իրավիճակների նախարարության հիմքերը»,-ասել է Մխիթարյանը:
Երիցյանի մահից հետո 2016 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ