Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն նվազել են 0,25%-ով՝ հասնելով 51,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն նվազել են 0,33%-ով՝ հասնելով բարելի համար 54,81 դոլարի:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին