Տնտեսություն 16:18 21/12/2016 Հայաստան

Մարտին Գալստյան. ԿԲ-ն Դիլիջանում սոցիալական պատասխանատվություն է ստանձնել

Panoama.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի հետ՝ կենտրոնի ունեցած ձեռքբերումների, ապագա ծրագրերի և համայնքի հետ համագործակցության մասին:

Panorama.am.-Կենտրոնական բանկը հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում Դիլիջան քաղաքում: Ինչպե՞ս կգնահատեք այդ աշխատանքների արդյունավետությունը:
Մարտին Գալստյան.-Դիլիջանում կատարվող աշխատանքները մենք դիտարկում ենք մեր մանդատի մաս՝ այսինքն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակին վերաբերող հարցեր: Բավականին դրական աշխատանք ենք կատարում իմ գնահատմամբ: Դիլիջանի բնակիչների համար հնարավորինս փորձում ենք ստեղծել զարգացման հնարավորություններ, մասնավորապես, երեխաների համար: Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը «Այբ» հիմնադրամի կողմից է կառավարվում, այդտեղ սովորող երեխաների մոտ 80 տոկոսը դիլիջանցիներ են, ուսուցիչների մի մասը ևս  տարածաշրջանից՝ տեղացիներ են, ովքեր վերապատրաստվել են «Այբ»-ի ծրագրով: 

Գրադարանը մեր կողմից հիմնովին վերանորոգվեց, մոտավորապես 1200 բաժանորդ ունի հիմա, ովքեր ակտիվ օգտվում են: Այն երեխաները, ովքեր այսօր ունեն ինտերնետի հասանելիության խնդիր, դա լավագույն լուծումն է նրանց համար: Մեծ մասը գալիս է այնտեղ դասերը սովորելու, շփվում են իրենց համադասարանցիների, ընկերների հետ: Մյուս նախագիծը «Թումո»-ի հետ համատեղ ենք իրականացնում ու եթե չեմ սխալվում մոտ 400 երեխա այժմ օգտվում է «Թումո» կենտրոնից, ու գնալով այդ նախագիծը մեծ թափ է առնում: Հակիրճ՝ բոլոր այն հնարավորությունները, որ Երևանում ստեղծված են երեխաների համար, նույն այդ հնարավորությունները, եթե ոչ ավելի շատ, կան նաև Դիլիջանի երեխաների համար: Կարծում եմ, դա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է: 

Մարտին Գալստյան.-Դիլիջանում սողանքների դեմ պայքարին ուղված կարևոր բնապահպանական նշանակություն ունեցող ծրագիր եք իրականացնում: Ի՞նչ կասեք դրա մասին:
Մարտին Գալստյան.-Դիլիջան քաղաքի մի զգալի հատված կառուցված է գրունտային շերտի հողերի վրա, որոնք սողանքների մեծ վտանգ են իրենց մեջ պարունակում: Ու մինչև մեր այստեղ գալը քաղաքի զգալի մասը տուժել էր այդ սողանքներից: Դրանով պայմանավորված էլ՝ ԿԲ-ն որոշում կայացրեց ֆինանսական աջակցություն տրամադրել և հիմնանորոգել թունելը: Հիմնանորոգումից հետո քաղաքում այդ սողանքները զգալիորեն, եթե ոչ ամբողջությամբ, վերացել են: Ջրերը արտամղվում են, այսինքն՝ այն ջրային շերտը, որը քայքայում էր, արդեն վերացվել է:

Panorama.am.-Չե՞ք կարծում, որ պետությունը պետք է զբաղվի այդ ենթակառուցվածքներով և դրանց հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելը ԿԲ-ի խնդիրը չէ և դուրս է նրա մանդատի շրջանակներից:  
Մարտին Գալստյան.-Ծախսն արվել է մեր կորպորատիվ պատասխանատվությունից ելնելով: Թերևս դա ամենակարևոր գործերից մեկն է, որն իրականացվել է քաղաքապահպանման նկատառումներից ելնելով: Այդ հատվածը ըստ էության բնակելի չէր: Մարդիկ լքում ու գնում էին, իսկ դա քաղաքի ամենադիտարժան ու կենտրոնական մասն էր իրականում: Այս առումով կարելի է ասել հսկայական օգուտ է տրվել քաղաքին:

Panorama.am.-Եթե հետ հայացք գցենք մինչև ԿԲ-ի Դիլիջան գալը և դրանից հետո՝ ի՞նչ էիք նախատեսել և ի՞նչ ունեք այսօր:
Մարտին Գալստյան.-Նախորդ պլաններին քաջատեղյակ չեմ, քանի որ 2015-ին եմ նշանակվել որպես կենտրոնի ղեկավար, բայց կարծում եմ, որ այն ժամանակահատվածում ինչ ես այստեղ եմ ու ինչին ականատես եմ եղել, մենք զգալի փոփոխություն ենք բերել քաղաք: Փոխվել են մարդկանց մոտեցումները, նախևառաջ պայմանավորված է նրանով, որ մարդիկ հասկանում են, որ նրանք ու մենք մի սոցիումի մաս ենք: Մենք չենք եկել այստեղ, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո լքենք հեռանանք: Մենք եկել ենք այստեղ մեր ընտանիքներով, մեր երեխաներով ու այդ բոլոր դժվարությունները կամ հաջողությունները, որոնք որ կան, մենք դրա մի մասն ենք: Կարծում եմ, որ քաղաքում միջավայր է փոխվել: Մեր օգնությամբ ստեղծվել են բավականին մեծ թվով նոր աշխատատեղեր, բացվել են նոր փոքր ու միջին բիզնեսներ՝ խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, ու կարծում եմ դրանց թիվը կմեծանա, պայմանավորված մարդկանց գնողունակությամբ:

Panorama.am.-Համայնքի հետ ի՞նչ շրջանակներում եք համագործակցում: Կա՞ն արդյոք համատեղ ծրագրեր, որ քաղաքապետարանի հետ միասին եք իրականացնում:
Մարտին Գալստյան.-Որպես այդպիսին ծրագրեր չենք իրականացնում, բայց շաբաթօրյակներ, քաղաքի մաքրման աշխատանքներում մենք բավականին ակտիվ ենք, մեր մարդիկ, մեր աշխատողները բավականին սոցիալապես ակտիվ են, այսինքն շփվում են քաղաքի բնակիչների հետ, այն մարդկանց կանայք կամ ամուսինները, ովքեր տեղափոխվել են աշխատելու այստեղ փոքր բիզնեսներ ունեն Դիլիջանում, ուստի պարբերաբար շփման մեջ են քաղաքի բնակիչների հետ: Մեր երեխաները սովորում են բոլորը մի տեղում՝ դիլիջանցիների հետ, այսինքն ժամանակ է պետք, որպեսզի մենք ավելի խորը ինտեգրվենք:

Ես հանդիսանում եմ նաև «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի խորհրդի անդամ, որը ստեղծվել է քաղաքապետարանին առընթեր և ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ, ու մենք քննարկում ենք այնտեղ բոլոր խնդիրները: Օրինակ՝ վերջին խնդիրը, որ քննարկվել է, դա քաղաքի հատակագիծն էր՝ ինչպես ենք մենք տեսնում քաղաքը ապագայում: Մեր կարծիքը ներկայացնում ենք ավագանուն, որն էլ որոշում է կայացնում: Հենց խորհրդի կազմում էլ ավագանու 3 ներկայացվուցիչ կա: Մենք հայտնում ենք մեր կարծիքը Դիլիջանի ապագայի տեսլականի վերաբերյալ, այսինքն ինչպիսի քաղաք ենք ուզում տեսնել: Փորձում ենք հնարավորինս բալանսավորելով քաղաքը մղենք զարգացման նոր տրաեկտորիայի վրա:

Panorama.am.-Համագործակցու՞մ եք արդյոք Ռուբեն Վարդանյանի ստեղծած հիմնադրամի և Դիլիջանի մյուս ուսումնական կենտրոնի հետ :
Մարտին Գալստյան.-Այո, մենք մշտական կապի մեջ ենք, մանավանդ հաշվի առնելով կրթական կոմպոնենտը: Մշտապես հանդիպում ենք իրենց ուսուցիչների հետ: Իրենց խորհրդի նախագահը հենց «Դիլիջանի զարգացման հիմնադրամի» տնօրենն է, խորհրդի անդամների մեջ էլ իրենց կողմից ներկայացված մարդիկ կան, ես եմ ներկայացված: Այդ կրթական կլաստերի վերաբերյալ վերջին զարգացումները երբ եղան՝ վաչապետի կողմից որոշումը խումբ ձևավորելու, ես ինքս դրա հայեցակարգի մշակման գործին մասնակցել եմ: Այսինքն մշտական շփումների մեջ ենք մյուս գործընկերների հետ:

Panorama.am.-Ուսումնահետազոտական կենտրոնը միջազգային կապերի ոլորտում ի՞նչ աշխատանքներ է տանում:
Մարտին Գալստյան.-Դա թերևս մեր ամենաուժեղ կողմերից մեկն է: Մենք լուրջ կապեր ունենք աշխարհի ամենալավ կրթական կենտրոնների հետ՝ մի քանի ուղղությամբ: Մեր հետազոտողները հետազոտություններ են իրականացնում Stanford-ի, Notre Dame-ի համալսարանի դասախոսների հետ՝ իրենց ֆինանսավորմամբ: Ուսումնասիրությունները մեր բանկային համակարգում ենք իրականացնում:

Իրենց ասպիրանտները, ուսանողները ամառային պրակտիկաներ են անցնում մեզ մոտ, մերոնք էլ հաճախ լինում են այնտեղ, համատեղ կոնֆերանսներ ու սեմինարներ ենք իրականացնում: Կարելի է ասել տասնյակից ավել կոնֆերանսներ ենք ունեցել Հայաստանում:

Կապերը շատ մեծ են ու գնալով խորանում են: Harvard-ին, Stanford-ին ու Notre Dame-ին հիմա օրինակ հաջորդեց MIT-ի (Massachusetts Institute of Technology) հետ նախնական բանակցությունները, որը, հուսամ, մյուս տարվա սկիզբ մենք արդեն կֆորմալացնենք և նրանց ուսանողները ևս կգան մեզ մոտ, իսկ մերոնք կգնան նրանց մոտ:

Panorama.am.--Ժամանակին Տիգրան Սարգսյանը հայտարարում էր Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու նպատակների մասին: Դուք ա՞յդ ճանապարհի վրա եք, թե՞:
Մարտին Գալստյան.-Կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանի ասածների վերաբերյալ թյուրըմբռնում է եղել կամ տարակարծություն, դրա համար զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց, բայց այն, ինչ-որ մենք ենք տեսնում, ու տեսլականը, որն ունենք Դիլիջանի համար, կրթական կենտրոնի տեսլականն է:Մենք ուզում ենք, որ ի վերջո Դիլիջանում զարգանա կրթությունը, զարգանա տուրիզմը, մեծանա մշակութային միջոցառումների թիվը: Կարծում եմ՝ ուղեծիրը հենց կրթական կոմպոնենտն ուժեղացնելու ուղությամբ է գնում:

Panorama.am.-Կան ապագա ծրագրեր, որոնք պատրաստվում եք իրականացնել առաջիկայում:
Մարտին Գալստյան.-Միգուցե ինչ-որ ժամանակ հետո, բացի կրթելուց մեր մասնագետներին ու հյուրընկալելով միջազգային մասնագետների, մենք կենտրոնը դարձնենք ֆինանսական համակարգի կրթական կենտրոն, այսինքն պատրաստ կլինենք նաև դասընթացներ առաջարկել Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցների համար: Դա դեռ քննարկման փուլում է, բայց կարծոմ եմ որ առաջիկայում հաջողություն կունենանք այդ հարցում ու լիահույս եմ, որ կկարողանանք դրանով նպաստել մեր ֆինանսական համակարգի մասնակիցների կրթական որակի բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական որակների աճին:

Panorama.am.-Վերջին հաշվով, այս բոլոր ներդրումները ի՞նչպես կազդեն շարքային հայաստանցու սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Մարտին Գալստյան.-Հուսամ՝ բոլոր նախկինում կատարված ներդրումները, ինչպես նաև ապագայում մեր գործընկերների և այլ ներդրողների կողմից Դիլիջանում կատարվելիք ներդրումները ստեղծելու են նոր իրականություն, փոխելու են ուսման և գիտելիքի նկատմամբ վերաբերմունքը, ստեղծելու են նոր հնարավորություններ՝ ի շահ հայ ազգի ու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}