Ճամբարակցիների ռոքֆոր պանիրը կարելի է ձեռք բերել նաև գյուղատնտեսական տոնավաճառներից
Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Տոնավաճառներում հատուկ տաղավարներ կտրամադրվեն նաև ճամբարակցիներին` «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերած կաթի դիմաց տրամադրած ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար:
Հիշեցնենք, մինչ նախարարությունը կկանգներ գյուղացիների կողքին, պարտքի դիմաց գյուղացիների պանրի իրացման հարցերով զբաղվում են գյուղատնտես Հարություն Մնացականյանն ու մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը: Նրանք պանիրը ճամբարակից Երևան են բերում, առաքում գնել ցանկացողներին: Մեկ կգ-ն 3 հազար դրամ է:
Հարակից հրապարակումներ`
- «Աշտարակ կաթի» սնանկացման պատճառը սեփականատերի՝ աղանդավորական շարժմանը անդամակցելն է. «Հրապարակ»
- «Չենք կարող այս պահին միանգամից բոլոր պարտքերը մարել». «Աշտարակ կաթ»-ը գնող ընկերության ներկայացուցիչ
- «Աշտարակ կաթ»-ի պարտատերերը սպառնում են կտրուկ քայլերի դիմել. «Ժողովուրդ»