Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 11 ամիսներին կազմել է 2,3%. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 0,6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նոյեմբերի համեմատ՝ 2,3%-ով: Նոյեմբեր ամսվա ՏԱՑ-ն էլ հոկտեմբերի նկատմամբ նվազել է 5%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 6,8%-ով, 2015թ-ի նոյեմբերի համեմատ՝ 8.8%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 5,7%-ով:
2016թ. հունվար-նոյեմբերին ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7,8 տոկոսով, 2015թ-ի նոյեմբերի համեմատ՝ 8,7%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 5%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի այն նվազել է 6,1%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 6,3%-ով:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալ նվազել է 6.4%-ով, իսկ 2015թ-ի նոյեմբերի համեմատ՝ 7.4%-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա 11 ամիսներին գրանցվել է 10.9%-ի, իսկ տարեկան կտրվածքով՝ 17.5%-ի նվազում:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն էլ այս տարվա հունվար-նոյեմբերին աճել է 0,3%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 3,8%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա ԱՎԾ-ի փոխանցմամբ` հունվար-նոյեմբերին գները նվազել են 1.5%-ով, 2015թ-ի նոյեմբերի համեմատ՝ 0.6%-ով, իսկ հոմկետմբերի համեմատ գրանցվել է 1%-ի աճ:
Վիճակագրության համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին աճել է 8%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 27,2%-ով: Այս տարվա 11 ամիսներին արտահանումն աճել է 21,2%-ով, 2015թ-ի նոյեմբերի համեմատ՝ 34,8%-ով: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարվա հունվար-նոյեմբերին այն աճել է 2%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 23,7%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-նոյեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 0,7%. պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 1,2%` կազմելով է 159 հազ. 413 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձերն աճել են 4,4%՝ հասնելով 218 հազար դրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին